չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արաբկիրի ոստիկանները մեթամֆետամին են հայտնաբերել

Արաբկիրի ոստիկանները մեթամֆետամին են հայտնաբերել

Նոյեմբերի 14-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքն են բացահայտել։ Ժամը 20:00-ի սահմաններում ոստիկաններն Արղության փողոցից բերման են ենթարկել Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների երկու բնակչի, որոնցից մեկը՝ 20, մյուսը՝ 24 տարեկան։

20-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են սպիտակ փոշենման և բյուրեղանման զանգվածներ։ Ըստ բերման ենթարկված 24-ամյա երիտասարդի՝ հայտնաբերված զանգվածները մեթամֆետամին թմրամիջոց են և պատկանում են իրեն, ինքն է օգտագործում:
Հանգամանքերը պարզվում են։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: