ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ապրիլի 27-ին կիրականացվի գարնանային ծառատունկ․ ինչպես մասնակցել

Ապրիլի 27-ին կիրականացվի գարնանային ծառատունկ․ ինչպես մասնակցել

Ապրիլի 27-ին Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ կիրականացվի գարնանային ծառատունկ։

 

Ծառատունկին կարող են մասնակցել մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, որոնց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից կտրամադրվեն անվճար տնկիներ և կնախանշվեն այն տարածքները, որտեղ իրականացվելու է համապետական ծառատունկը:

Ծառատունկն իրականացվելու է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիրի, Սյունիքի և Հրազդանի անտառտնտեսություն մասնաճյուղերում։

Մանրամասների կամ մասնակցության համար կարող եք զանգահարել՝

Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ Ռուբեն Վելիցյան, 098099995

«Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ Վիտալի Դոլունց, 077999885

«Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ Հովհաննես Աբրահամյան, 098110802

 

Ինչպե՞ս դիմել

Ծառատունկին մասնակցելու համար դիմումներն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: Դիմումն իր մեջ պետք է ներառի մասնակիցների թիվ, նախընտրելի անտառտնտեսության տարածքը, որտեղ միանալու եք ծառատունկին, կազմակերպության կողմից գործընթացը համակարգող կոնտակտային անձի տվյալներ (Հեռ.համար, էլ.հասցե)։

 

  • Կիսվել: