կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ապօրինի ծառահատման հերթական դեպքն է բացահայտվել

Ապօրինի ծառահատման հերթական դեպքն է բացահայտվել

Հոկտեմբերի 31-ին ոստիկանության Սպիտակի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Լոռու մարզի Արջահովիտ գյուղի մի բնակիչ Սպիտակի անտառպետության առաջին պահաբաժնի տարածքում ապօրինի ծառահատում է կատարում:

Նույն օրը Արջահովիտ գյուղում ձերբակալվել և ոստիկանության Սպիտակի բաժին է տարվել նույն գյուղի 36-ամյա մի բնակիչ, իսկ նրա կողմից շահագործվող «ԳԱԶ-31029»-ը, որը բեռնված էր մոտ 1 խմ փայտանյութով, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

36-ամյա տղամարդը հայտնել է, որ Արջահովիտ բնակավայրի տարածքի անտառամասից բենզասղոցով հատել է կաղնիներ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել է Սպիտակի քննչական բաժին:

  • Կիսվել: