չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Անվճար բժշկական օգնության համակարգում պացիենտները հաճախ իրենց զգում են ինչպես թենիսի մրցաշարում. ՄԻՊ

Անվճար բժշկական օգնության համակարգում պացիենտները հաճախ իրենց զգում են ինչպես թենիսի մրցաշարում. ՄԻՊ

Անվճար բժշկական օգնության համակարգում պացիենտները հաճախ իրենց զգում են ինչպես թենիսի մրցաշարում։ Նրանց մի հաստատությունից մյուսն են ուղարկում՝ առանց արդյունքի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ ներկայացնելով հարցազրույց Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) ամսագրին առողջության պահպանման ոլորտում մարդու իրավունքների խնդիրների մասին՝ սկսած դեղերի անվճար տրամադրման համակարգի անարդյունավետությունից, բյուրոկրատական քաշքշուկներից, վերջացրած իրազեկման պակասով։
 
՛՛Հ.Գ. Ամսագիրը 70․000-ից ավելի տպագիր տարբերակով տարածվում է աշխարհի ավելի քան 30 երկրով, իսկ էլեկտրոնային տարբերակով հասնում է մինչև 100.000 մարդու:
Ամսագրի հղումը՝ ➡➡ https://bit.ly/3dKckjU՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: