չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Անթիլիասի Մայրավանքում Արամ Առաջինի նախագահությամբ տեղի է ունեցել միաբանական հավաք

Անթիլիասի Մայրավանքում Արամ Առաջինի նախագահությամբ տեղի է ունեցել միաբանական հավաք

Անթիլիասի Մայրավանքում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի նախագահությամբ տեղի է ունեցել վանաբնակ միաբան հայրերի հավաք:Այդ մասին հայտնեցին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կապի և տեղեկատվության բաժնից:

May be an image of 12 people, people standing and indoor

 

Հանդիպման սկզբում Վեհափառ Հայրապետը ողջունել է Մայրավանք ժամանած թեմակալ առաջնորդներին: Խոսելով միաբանական կյանքին առնչված երևույթների մասին՝ նա շեշտել է, որ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբանությունը այսօր ամբողջական նվիրումով լծված է հայ ժողովրդի ծառայությանը՝ թե՛ թեմերի ներսում և թե՛ Կաթողիկոսարանի մեջ: Ապա Հայրապետը անդրադարձ է կատարել առաջիկա տեղի ունենալիք կրոնական և քաղաքական ժողովներին:

May be an image of 12 people and indoor

Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը նաև խոսել է հայ ազգին ու հայրենիքին հուզող հարցերի մասին:

Հանդիպման ավարտին հավաքի մասնակից միաբանները համահունչ կերպով կատարել են «Կիլիկիա» քայլերգը և «Կիլիկեան Ուխտի» հայրապետական մաղթերգը:

May be an image of 5 people and people standing

  • Կիսվել: