երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Անօրինական զենքով ապօրինի որս էր արել ու բռնվել. Գավառի ոստիկանների բացահայտումը

Անօրինական զենքով ապօրինի որս էր արել ու բռնվել. Գավառի ոստիկանների բացահայտումը

Հունվարի 24-ին Գավառի համայնքային ոստիկանները Ծաղկաշեն գյուղի դաշտից, ապօրինի որս կատարելու և զենք պահելու կասկածանքով, «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին բերման ենթարկեցին Կոտայքի մարզի 65-ամյա մի բնակչի։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց առանց համապատասխան թույլտվության 12 մմ տրամաչափի «ՏՕԶ» տիպի երկփողանի որսորդական հրացան, 12 մմ տրամաչափի 46 փամփուշտ և ապօրինի որսած մի քանի տասնյակ թռչուն:

Ըստ բերման ենթարկված տղամարդու՝ որսորդական հրացանն ու փամփուշտները պատկանել են հանգուցյալ հորը, ինչով էլ ապօրինի որս էր արել:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: