չորեքշաբթի, օգոստոս 5
5 / 8 / 2026
Հայաստանն ու Հունգարիան քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնումը

Հայաստանն ու Հունգարիան քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնումը

2026թ. օգոստոսի 4-ին կայացել է Հունգարիայում ՀՀ դեսպան Հայկակ Արշամյանի և Հունգարիայի արտաքին գործերի նախարարության երկկողմ հարաբերությունների հարցերով պետքարտուղար Կլարա Բրոյերի հանդիպումը։

Դեսպան Արշամյանը և պետքարտուղար Բրոյերն անդրադարձել են Հայաստան-Հունգարիա երկկողմ օրակարգին, առանձնանշել կողմերի հանձնառությունը՝ առավել զարգացնել և ընդլայնել փոխշահավետ համագործակցությունը, և մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական Միություն գործընկերության ռազմավարական օրակարգի շուրջ։

  • Կիսվել: