կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Աննա Հակոբյանը Սիսիանում մասնակցել է «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնին

Աննա Հակոբյանը Սիսիանում մասնակցել է «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնին

 ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը օգոստոսի 26-ին Սիսիան քաղաքում մասնակցել է վերջին «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնին:

Փառատոնը կազմակերպել է Հանրային hեռուստաընկերությունը` ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Նպատակն է ներկայացնել տեղական արտադրանքը, բացահայտել Սիսիանի թաքնված և հայտնի վայրերն ու ապահովել մշակութային ժամանց:

Ինչպես տեղեկանում ենք Աննա Հակոբյանի գրասենյակից՝ մինչև համերգային ծրագրի մեկնարկը վարչապետի տիկինը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, փոխմարզպետ Նարե Գևորգյանի, Սիսիան համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանի ուղեկցությամբ շրջել է Սիսիանի կենտրոնական այգում, որտեղ մի քանի տասնյակ տաղավարներում ցուցադրված է տեղական արտադրանքը: Տաղավարներից մի քանիսը ներկայացնում են Հայաստանի այլ մարզեր: Վարչապետի տիկինը շրջել է տաղավարներով, զրուցել սյունեցի գործարարների հետ, փորձել Սյունիքի բարիքները:

ԿԳՄՍ փոխնախարարն ու Հանրային հեռուստաընկերության գլխավոր տնօրենը Աննա Հակոբյանին պատմել են փառատոնի և դրա նպատակների մասին:

«Ֆեստիվառ» երաժշտական փառատոնի տարբերանշանը ոգեշնչված է Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավից: Սիսիանում անցկացվող փառատոնը վերջին «Ֆեստիվառն» է, մինչև այդ երկու փառատոն էլ անցկացվել էր Վանաձորում ու Գավառում:

 

  • Կիսվել: