Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է Արմեն Աշոտյանի տեղադրած տեսահոլովակով
Կիսում եմ այս երգը՝ նվիրելով Hayk Gevorgyan-ին, Lusine Barseghyan-ին, Vahagn Hovakimyan-ին եւ բոլոր այն մարդկանց, ովքեր ամենադժվար տարիներին իսկական Լավ ընկեր եւ հենարան էին մեզ համար!!!
Այս մասին իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
Հիշեցնենք, որ հանրապետականները տեսահոլովակ են նկարահանել իրենց անցած-գնացած օրերի մասին: Տեսահոլովակում հնչող երգի հեղինակը՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ընկերության համար:
Ընկեր ունեցողը կհասկանա, կհավանի ու կտարածի:
Մեր Նոր Տարվա նվերը ձեզ»:
Նշենք, որ տեսահոլովակը նկարահանված է Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի "Արդինի" ստուդիայում: