ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Անկախ Հայաստանի զինծառայողների հավատարմությունն ու անմնացորդ ծառայությունը երկրի հանգստության գլխավոր գրավականն են․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

Անկախ Հայաստանի զինծառայողների հավատարմությունն ու անմնացորդ ծառայությունը երկրի հանգստության գլխավոր գրավականն են․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

Անկախ Հայաստանի զինված ուժերն ու զինծառայողներն իրենց հայրենիքի իսկական զավակներն են, որոնք աչքի են ընկնում արիությամբ ու խիզախությամբ։ Այս մասին ասված է ՀՀ-ում ՌԴ դեսպանության ֆեյսբուքյան էջում։

«Նրանք Հայրենական մեծ պատերազմի հերոսների սերնդի զինվորական փառավոր ավանդույթների հպարտ շարունակողներն են: Նրանց հավատարմությունն ու անմնացորդ ծառայությունը, առանց չափազանցության, երկրի հանգստության ու բարեկեցության գլխավոր գրավականն են»,– նշված է հաղորդագրության մեջ։

Դեսպանությունը նշում է, որ բարդ, արագ փոփոխվող և տարբեր մարտահրավերներով լի աշխարհում Ռուսաստանի և Հայաստանի զինված ուժերի արդյունավետ փոխգործակցությունը ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների ամբողջ համալիրի անբաժանելի տարրերից է: Ռազմական ոլորտում երկկողմ ռազմավարական համագործակցությունը առանցքային դեր է խաղում երկու պետությունների ազգային շահերի և ինքնիշխանության պաշտպանության գործում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: