կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Անհետ կորած զինծառայողների ծնողները որոշեցել են խնդրանքով դիմել Ռոբերտ Քոչարյանին

Անհետ կորած զինծառայողների ծնողները որոշեցել են խնդրանքով դիմել Ռոբերտ Քոչարյանին

Անհետ կորած զինծառայողների ծնողները Ռուսաստանի դեսպանատան մոտ են՝ օգնություն խնդրելու վերադարձնել իրենց որդիներին:

Ծնողներն իրենց հետ նամակ են բերել, որի մեջ նշված են նաև անհետ կորածների անունները: Նրանք չգիտեն, թե ում կարող են արդեն դիմել իրենց հարցը լուծելու համար:

Քիչ առաջ ծնողներից մեկն առաջարկեց նամակն ուղղել նաև նրանց, ովքեր ուզում են իշխանության գալ: Մասնավորապես որոշում կայացվեց այն ուղղել նաև Ռոբերտ Քոչարյանին:

Ծնողներն ասացին, որ իրենք դեմ չեն, իրենց համար կարևորն այն է, որ հարցը լուծվի:

«Ես ծնող եմ, պատրաստ եմ բոլորին դիմել: Թող չասեն, որ հարցը քաղաքականացնում ենք: Մնացել է Քոչարյանին դիմենք: Եկեք այստեղից գնանք ու դիմենք Քոչարյանին»,-ասաց ծնողներից մեկը:

«Եթե մեր նամակը չվերցնեն, խնդրանքով գնալու ենք Քոչարյանի գրասենյակ»,-հավելեց նա:

  • Կիսվել: