շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Անհայտ անձը Հալաբյան փողոցի 34 շենքի բակում կայանված ավտոմեքենայի ուղղությամբ կրակոց է արձակել

Անհայտ անձը Հալաբյան փողոցի 34 շենքի բակում կայանված ավտոմեքենայի ուղղությամբ կրակոց է արձակել

Հոկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձը Հալաբյան փողոցի 34 շենքի բակում կայանված ավտոմեքենայի ուղղությամբ կրակոց է արձակել, հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ ովքեր պարզել են, որ նշված շենքի բնակիչ Հասմիկ Հ.-ին պատկանող Mini cooper մակնիշի մեքենայի ապակու և հողմապակու վրա կրակոց է արձակել Արագածոտնի մարզի բնակիչ, 26-ամյա Ռազմիկ Ս.-ն: Ժամեր անց ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության ծառայողները Ավան վարչական շրջանում հայտնաբերել են Ռազմիկ Ս.-ին և բեման ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին: Արդեն տեղում նա խոստովանել է, որ նշված ավտոմեքենայի ապակին ինքն է դիտավորությամբ վնասել՝ իրեն ամրակցված գազային ատրճանակով, որից հետո ներկայացրել է ատրճանակը: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչը գազային ատրճանակը առգրավել է:

  • Կիսվել: