չորեքշաբթի, սեպտեմբեր 23
23 / 9 / 2026
Անդրադարձել ենք ՀՀ-ի և Կոլումբիայի կողմից համատեղ մեկնարկած՝ Վտանգված տեսակների վերականգնման գործողությունների կոալիցիա նախաձեռնությանը. Մաթևոսյան

Անդրադարձել ենք ՀՀ-ի և Կոլումբիայի կողմից համատեղ մեկնարկած՝ Վտանգված տեսակների վերականգնման գործողությունների կոալիցիա նախաձեռնությանը. Մաթևոսյան

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Կոլումբիայի շրջակա միջավայրի տարածքային կառավարման փոխնախարար Դավիդ Օլարտե Ամայայի հետ։

«Քննարկել ենք COP16 և COP17 նախագահությունների տեսլականների միջև շարունակականության ապահովմանն ուղղված համագործակցությունը, ինչպես նաև Կունմինգ-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի իրականացման հետագա քայլերը։

Կարևորել եմ Կալիում ձևավորված առաջընթացի շարունակականությունը՝ հանձնառություններից անցում կատարելով կոնկրետ և չափելի արդյունքների։

Առանձնահատուկ անդրադարձել ենք Հայաստանի և Կոլումբիայի կողմից համատեղ մեկնարկած CARES՝ Վտանգված տեսակների վերականգնման գործողությունների կոալիցիա նախաձեռնությանը՝ որպես COP16 և COP17 նախագահությունների միջև գործնական համագործակցության կարևոր ուղղություն։

Քննարկել ենք նաև կենսաբազմազանության ֆինանսավորման, տեսակների և էկոհամակարգերի վերականգնման ու պահպանության ոլորտներում համագործակցության հնարավորությունները՝ կարևորելով Հայաստանի և Կոլումբիայի միջև երկարաժամկետ գործընկերության ամրապնդումը»,- գրել է նախարարը։

  • Կիսվել: