Անցած 1 օրում գրանցվել է 18 ավտովթար. ՆԳՆ ոստիկանություն
Բացահայտվել է 122 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
21 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
14-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, թմրանյութի հայտնաբերման,
10 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
7 դեպք՝ հոգեկան ներգործության,
6 դեպք՝ խարդախության,
5 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,
4-ական դեպք՝ աշխատանքի պաշտպանության կանոները խախտելու, փաստաթղթի կեղծիքի,
2-ական դեպք՝ խուլիգանության, թմրանյութի իրացման, ինքնիրավչության։
Բացահայտվել են նաև բնակարանային գողության, դրամանենգության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, հետամտելու, սուտ մատնության, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
2 դեպք՝ բնակարանային գողության,
1-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խարդախության, կողոպուտի։
Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենքի-զինամթերք ինքնակամ հանձնելու 3 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 18 ավտովթար․ 1 մարդ զոհվել է․ 23-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում է ՆԳՆ Ոստիկանությունը:


