կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Անահիտ Մանասյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին հրեական նոր տարվա առթիվ

Անահիտ Մանասյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին հրեական նոր տարվա առթիվ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի առթիվ։ Ուղերձում, մասնավորապես, ասված է․

«Հայաստանում հրեական համայնքի հարգելի´ ներկայացուցիչներ,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանա կապակցությամբ։

Թող այս նոր տարին Հայաստանում ապրող հրեաների համար լինի խաղաղության, երջանկության և բարեկեցության տարի:

Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևորում եմ ինչպես հրեական համայնքի, այնպես էլ այլ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների, ներառյալ՝ ազգային և էթնիկ ինքնության, ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորումը, հանրային կյանքին արդյունավետ մասնակցության ապահովումը»:

  • Կիսվել: