կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Անահիտ Ավանեսյանը Վանաձորի ԲԿ-ում հետևել է ինֆեկցիոնի կառուցվող մասնաշենքի շինարարական աշխատանքներին

Անահիտ Ավանեսյանը Վանաձորի ԲԿ-ում հետևել է ինֆեկցիոնի կառուցվող մասնաշենքի շինարարական աշխատանքներին

Աշխատանքային այցով Լոռու մարզում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
 
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախարարը, Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Մեսրոպ Հազրոյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, ծանոթացել բժշկական ծառայության ծավալներին և ծրագրերի ընթացքին:
 
 
Նա տեղում հետևել է ինֆեկցիոնի կառուցվող մասնաշենքի շինարարական աշխատանքներին, տնօրենի հետ քննարկել ավարտի ժամկետները:

  • Կիսվել: