կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Անահիտ Ավանեսյանը դրական է գնահատել «Էրեբունի» բուժկենտրոնի հիմնանորոգված պոլիկլինիկայի ծառայությունները

Անահիտ Ավանեսյանը դրական է գնահատել «Էրեբունի» բուժկենտրոնի հիմնանորոգված պոլիկլինիկայի ծառայությունները

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, ծանոթացել վերակառուցված և վերազինված պոլիկլինիկայի նոր մասնաշենքի պայմաններին և մատուցվող ծառայություններին:
 
Անահիտ Ավանեսյանը, «Էրեբունի» բժշկական կենտրոնի հիմնադիր Հարություն Քուշկյանի ուղեկցությամբ, շրջել է պոլիկլինիկայում, հետաքրքրվել առողջության առաջնային պահպանման օղակի հիմնական և նեղ մասնագիտական ծառայություններին, այդ թվում` երեխաների համար հարմարեցված մանկաբուժական կաբինետ, ինչպես նաև զրուցել պոլիկլինիկա այցելած քաղաքացիների հետ:
 
Ավելի քան 35 հազար բնակչություն սպասարկող «Էրեբունի» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում իրականացվում են նաև առողջապահության նախարարության կողմից ներդրված պետական սքրինինգային մի շարք ծրագրեր:
 
Նախարարը դրական է գնահատել հիմնանորոգված պոլիկլինիկայի ծառայությունների մատուցման արդիականացումը` COVID-19-ի դեմ պայքարի համատեքստում, մասնավորապես` բարելավված աշխատանքային պայմանները, ինչպես նաև վարակի տարածման հավանականությունը նվազագույնի հասցնելու համար թեստավորվող պացիենտների համար կառուցված հատուկ մեկուսարանը` առանձին մուտքով և ելքով:
 
Անահիտ Ավանեսյանը վստահեցրել է, որ առողջապահության նախարարության և մասնավոր հատվածի հետ գործակցությունը շարունակական է լինելու առողջապահական նոր ծրագրեր կյանքի կոչելու հարցում:
 
 

  • Կիսվել: