ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Անահիտ Ավանեսյանն Առողջապահության համաշխարհային ասամբլեայում անդրադարձել է տարածաշրջանային մարտահրավերներին

Անահիտ Ավանեսյանն Առողջապահության համաշխարհային ասամբլեայում անդրադարձել է տարածաշրջանային մարտահրավերներին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն Առողջապահության համաշխարհային 76-րդ ասամբլեայի ժամանակ հանդես է եկել ելույթով, որտեղ անդրադարձել է տարածաշրջանում առկա մարտահրավերներին։

«Առողջապահության համաշխարհային 76-րդ ասամբլեան պատեհ առիթ էր անդրադառնալու ինչպես համատեղ ջանքերով ձեռք բերված առաջընթացին, այնպես էլ մարտահրավերներին՝ ներքին և գլոբալ մակարդակներում:

Իմ ելույթում անդրադարձել եմ նաև մեր տարածաշրջանում առկա մարտահրավերներին, որոնք վտանգ են ներկայացնում Լեռնային Ղարաբաղի բնակչության կյանքի և առողջության իրավունքի համար` կարևորելով իրավիճակի վերաբերյալ ժամանակին և համարժեք միջազգային արձագանքը»,- հայտնել է Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում:

  • Կիսվել: