երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
ԱՆ-ն սկսում է նպատակային կլինիկական օրդինատուրայի կազմակերպման աշխատանքները

ԱՆ-ն սկսում է նպատակային կլինիկական օրդինատուրայի կազմակերպման աշխատանքները

Առողջապահության նախարարությունը սկսում է նպատակային կլինիկական օրդինատուրայի գործընթացի կազմակերպման նախապատրաստական աշխատանքները:

ԱՆ-ն հիշեցնում է, որ նպատակային կլինիկական օրդինատուրան ավարտելուց հետո մարզային բժշկական կազմակերպություններում բժիշկ-մասնագետները մասնագիտական գործունեություն կիրականացնեն 3 տարի ժամկետով նախկին 5 տարվա փոխարեն:

Միաժամանակ, ուսումնառության ընթացքում կլինիկական օրդինատորները ստանում են կրթաթոշակ նվազագույն աշխատավարձի չափով:

Յուրաքանչյուր մասնագիտության համար հատկացվող տեղերի վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի ՀՀ կառավարության որոշման հաստատումից հետո:

  • Կիսվել: