կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրենը հեռախոսով խոսել է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի հետ

Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրենը հեռախոսով խոսել է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի հետ

Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտնել է, որ հեռախոսով խոսել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռետկլիֆի հետ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են ցանկացած պահի զանգահարելու և հետաքրքրող հարցերը քննարկելու հնարավորության շուրջ։

«Ես հեռախոսազրույց եմ ունեցել իմ ամերիկացի գործընկերոջ հետ, և մենք միմյանց համար վերապահել ենք ցանկացած պահի զանգահարելու և հետաքրքրող հարցերը քննարկելու հնարավորություն»,- ասել է նա ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։

 

  • Կիսվել: