շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ամռան շոգին օդորակչի ջերմաստիճանը մի՛ իջեցրեք 20 աստիճանից ցածր. ՇՄՆ

Ամռան շոգին օդորակչի ջերմաստիճանը մի՛ իջեցրեք 20 աստիճանից ցածր. ՇՄՆ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դերասան Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել:

Նախարարությունը հորդորում է ամռան շոգին օդորակչի ջերմաստիճանը չիջեցնել 20 աստիճանից ցածր, որպեսզի սարքը չծախսի ավելորդ էլեկտրաէներգիա։

«Դրսևորեք էներգաարդյունավետ վարքագիծ: Դա այն է, երբ թեյնիկում լցնում ենք այնքան ջուր, որքան անհրաժեշտ է, ոչ ավելի, ճաշը տաքացնում ենք անհրաժեշտ ջերմաստիճանի, ոչ ավելի, եթե չկա անհրաժեշտություն, չենք լողանում շատ տաք ջրով, օդորակիչ ամռանը շատ ցածր ջերմաստիճանի վրա, կամ ձմռանը շատ բարձր ջերմաստիճանի վրա չենք միացնում, վարդակից անջատում ենք չօգտագործվող սարքերը, այդ թվում՝ լիցքավորիչները: Մենք չենք հորդորում խնայել, մենք առաջարկում ենք փոխլ մտածելակերպը»,- ասված է ՇՄ նախարարության տարածած հոլովակում:

 

  • Կիսվել: