երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
ԱՄՆ-ում Հայկական երիտասարդական ֆեդերացիան հացադուլ է կազմակերպել

ԱՄՆ-ում Հայկական երիտասարդական ֆեդերացիան հացադուլ է կազմակերպել

ԱՄՆ-ում Հայկական երիտասարդական ֆեդերացիան հացադուլ է կազմակերպել, որի մասնակիցներն ունեն երեք պահանջ՝ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի, ինչպես նաև Ադրբեջանի նկատմամբ: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջից:

Հայկական երիտասարդական ֆեդերացիայի անդամները հայտարարել են, որ չեն դադարեցնելու իրենց ակցիան, քանի դեռ բռնակալ կառավարություններն ու իրենց ղեկավարները չեն դադարեցրել այս բացահայտ հումանիտար բռնությունները: 

Նշվում է նաև, որ Լոս Անջելեսի հայ համայնքը զանգվածային երթ կկազմակերպի դեպի Ադրբեջանի հյուպատոսություն:

Մասնակիցները կպայքարեն այնքան, մինչև Արցախը ճանաչվի:

 

  • Կիսվել: