երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
ԱՄՆ քաղաքացի 25-ամյա կինը դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ «Փարվանա» ռեստորանի հետնամասում բռնաբարել են իրեն

ԱՄՆ քաղաքացի 25-ամյա կինը դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ «Փարվանա» ռեստորանի հետնամասում բռնաբարել են իրեն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քքննչական կոմիտեի Երևան քաաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 138 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է մայիսի 27-ին ԱՄՆ քաղաքացի, 25-ամյա Արմինե Մ-ի ահազանգի փաստով։ 

Վերջինս ոստիկանության Մալաթիայի բաժին հայտնել է, որ նույն օրը, ժամը 04։00-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի հետնամասում, Hyundai-ի վարորդը, բռնություն գործադրելով իր նկատմամբ, իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ։ 

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը և նրան հայտնաբերել ու բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին։

  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ՝  32-ամյա Սամվել Ք-ն է, ով ձերբակալվել է։ 

Փաստի առթիվ քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։  

  • Կիսվել: