երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս չայցելել Հայաստանի սահմանամերձ շրջաններ

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս չայցելել Հայաստանի սահմանամերձ շրջաններ

Հայաստանը, որն արևելքից սահմանակից է Թուրքիայի, իսկ հարավից՝ Իրանի հետ, վերջին մեկուկես տասնամյակում զգալի աճ է գրանցել զբոսաշրջության ոլորտում: Այս մասին գրում է The Street-ը։

Ինչպես նշվում է՝ զբոսաշրջիկների մեծամասնությունը գալիս է Ռուսաստանից և Իրանից, սակայն վերջերս աճել է ԱՄՆ-ից և արևմտյան այլ երկրներից ճանապարհորդների թիվը։ Ամենահայտնի ուղղություններն են երկրի մայրաքաղաք Երևանը և բնական տեսարժան վայրերը՝ Սևանա լիճը և «Քարերի սիմֆոնիան»։

Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը թարմացրել է Հայաստանի համար ճանապարհորդական նախազգուշացումները՝ խորհուրդ տալով խուսափել սահմանամերձ գոտիներից։

Ընդհանուր առմամբ, Հայաստանը դասվում է «երկրորդ մակարդակին» և զբոսաշրջիկների համար անվտանգ երկիր է համարվում։ Պետդեպարտամենտը պահպանել է «բարձրացված զգուշության» մակարդակը, որում ներառված են նաև Ֆրանսիան, Իտալիան և Թաիլանդը։

Միևնույն ժամանակ, ամերիկյան իշխանությունները հաստատել են, որ որոշ շրջաններում «ռիսկերն ավելի բարձր են»։

Հատուկ մտահոգություն են առաջացնում Ադրբեջանին սահմանակից տարածքները, քանի որ «տարածաշրջանում կարող են նոր ռազմական գործողություններ տեղի ունենալ»։ Հայաստանում պաշտոնական գործերով գտնվող ԱՄՆ քաղաքացիներին արգելվում է այցելել՝ Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիսից արևելք ընկած տարածք, Սյունիքի մարզում՝ Գորիսից արևելք ընկած տարածք և նույն մարզում Կապանից հարավ ընկած տարածք։

Անձնական նպատակներ ունեցող ճանապարհորդներին խստիվ խորհուրդ է տրվում խուսափել այս վայրերից։ «Երասխ գյուղով ճանապարհորդելը թույլատրվում է, բայց կանգառ անելն արգելվում է», - ասվում է վերջերս հրապարակված հուշագրում։

Նշվում է, որ անցյալում հայ-ադրբեջանական սահմանին տեղի են ունեցել ռազմական գործողություններ և զինված հակամարտության վերաբերյալ հավանականությունը մնում է։

«Զգուշացե՛ք հայ-ադրբեջանական սահմանին մոտ գտնվող ճանապարհներին։ Որոշ հատվածներ կարող են հատել միջազգային սահմանը՝ առանց նախազգուշացման։ Ճանապարհները կարող են վերահսկվել անցակետերով կամ փակվել իշխանությունների կողմից առանց նախնական ծանուցման։ ԱՄՆ դեսպանատունն արգելում է իր աշխատակիցներին և նրանց ընտանիքներին անհրաժեշտությունից զուր այցելել սահմանամերձ տարածքներ, ինչպես նաև Հայաստանի այլ տարածքներ, որոնք նշված են այս զգուշացման մեջ»։

Ադրբեջանը, որը վերջին տարիներին նույնպես զգալի աճ է գրանցել արևմտյան երկրներից ժամանող զբոսաշրջիկների թվով, նույնպես դասվում է «երկրորդ մակարդակին»։ Պետդեպարտամենտը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին «բարձր զգուշություն ցուցաբերել» ամբողջ երկրում և «չճանապարհորդել» Հայաստանին սահմանակից շրջաններ։

  • Կիսվել: