երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՄՆ դեսպանը հանդիպել է «Հայաստան» դաշինքում ընդգրկված կուսակցությունների ղեկավարներին

ԱՄՆ դեսպանը հանդիպել է «Հայաստան» դաշինքում ընդգրկված կուսակցությունների ղեկավարներին

Այս շաբաթ դեսպան Թրեյսին հանդիպել է «Հայաստան» դաշինքի կազմում ընդգրկված կուսակցությունների ղեկավարներին՝ քննության առնելու հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններին հաջորդած զարգացումներն ու հետագա առաջնահերթությունները։ Այդ մասին տեղեկանում ենք ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից։

Ըստ հաղորդագրության՝ դեսպան Թրեյսին ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է հայաստանյան բարեփոխումների օրակարգին և հանձնառու է ամրապնդել ընդհանուր արժեքների վրա հիմնված  երկկողմ գործակցությունը։ 

Դեսպանը նաև ընդգծել է կառուցողական ընդդիմության, իրավունքի գերակայության և ժողովրդավարական գործընթացների նկատմամբ հարգանքի կարևորությունը։

  • Կիսվել: