շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
ԱՄՆ դեսպանը ցանկանում է լսել դրական պատմություններ, թե ճգնաժամի օրերին ՀՀ-ում մարդիկ ինչպես են միմյանց օգնում

ԱՄՆ դեսպանը ցանկանում է լսել դրական պատմություններ, թե ճգնաժամի օրերին ՀՀ-ում մարդիկ ինչպես են միմյանց օգնում

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան  Լին Թրեյսին հանդես է եկել առաջարկությամբ:

«Չնայած նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում ստեղծված մարտահրավերներին՝ մեզ հասնում են բազմաթիվ դրական պատմություններ այն մասին, թե Հայաստանում մարդիկ ինչպես են միմյանց օգնում ճգնաժամը հաղթահարելու հարցում»,- նշել է նա:

Դեսպան Թրեյսին և դեսպանատան անձնակազմը ցանկանում են լսել այդ պատմությունների մասին հենց ձեզնից։ Գրեք, թե ինչպես են ընկերները, բարեկամները և հարևաններն օգնում մեկը մյուսին։

Ձեր գրառումներում նշեք ԱՄՆ դեսպանատունը՝ @usembarmenia, և օգտագործեք #AllTogether հեշթեգը, իսկ մենք կտարածենք դժվարին իրավիճակում տոկունությունը պահպանելու մասին ձեր պատմությունները։

«Ի վերջո, այս պայքարում մենք բոլորս միասին ենք»,- ասել է դեսպանը:

 

 

 
 

  • Կիսվել: