ԱՄՀ-ն 36 մլն դոլարի վարկ կտրամադրի Հայաստանին
Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է Հայաստանին 36.9 մլն դոլարի փաստացի հատկացումը, տեղեկացնում է Gazeta.ru-ն:
Հաղորդագրության մեջ ասված է. ՛՛ԱՄՀ գործադիր խորհուրդն ավարտել է stand-by վարկի վերաբերյալ պայմանավորվածության ծրագրի շրջանակում ՀՀ գործունեության արդյունքների երրորդ ամփոփումը՛՛:
Ըստ ԱՄՀ տվյալների՝ կապված կորոնավիրուսի համավարակի և Արցախի շուրջ ստեղծված վերջին իրավիճակի հետ՝ ակնկալվում է, որ 2020-ին Հայաստանի իրական ՀՆԱ-ն կնվազի 7%-ով, իսկ հաջորդ տարի սպասվում է վերադարձ դեպի դրական աճ: