ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Ամենաքիչ ընտրողները՝ Վայոց ձորում, ամենաշատը՝ Երևանում․ ԿԸՀ-ի վիճակագրությունը

Ամենաքիչ ընտրողները՝ Վայոց ձորում, ամենաշատը՝ Երևանում․ ԿԸՀ-ի վիճակագրությունը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից ՍիվիլՆեթը առանձնացրել է 2021-ի արտահերթ ընտրություններին վերաբերող մի քանի վիճակագրական տվյալ։ Ըստ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տրամադրած տվյալների՝ արտահերթ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի շուրջ 2 մլն 584 հազար քաղաքացի։ Հայաստանում ամենաքիչ ընտրող կա Վայոց ձորում՝ շուրջ 46 հազար մարդ, ամենաշատը՝ Երևանում ՝ շուրջ 856 հազար։

2011-ի մարդահամարի տվյալներով՝ ազգային փոքրամասնություններից Հայաստանում մշտական բնակչության թվով ամենամեծ համայնքը եզդիներն են, ապա՝ ռուսները, ասորիներն ու քրդերը։ 

Նախընտրական հիմնադրամներին հունիսի 8-ի դրությամբ ամենաշատ մուտքեր ունեցել է «Քաղաքացիական պայմանագիրը»՝ գրեթե 132 մլն դրամ։ Մի քանի կուսակցության մուտքի թիվը 0 է։

  • Կիսվել: