ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«ԱՄԷ-ի մեր գործընկերները պատրաստակամություն հայտնեցին մասնակցություն ունենալ ճանապարհային քարտեզի ստեղծման գործում». Տիգրան Ավինյան

«ԱՄԷ-ի մեր գործընկերները պատրաստակամություն հայտնեցին մասնակցություն ունենալ ճանապարհային քարտեզի ստեղծման գործում». Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ԱՄԷ կատարած այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել նաև Աբու Դաբիի Խելացի և Ապահով քաղաքների համակարգերի ստեղծող ՏՏ կազմակեպությունների հետ։

«Օրերս ԱՄԷ կատարած այցի ընթացքում տեղի ունեցան մի շարք հանդիպումներ պետական և ոչ պետական ներկայացուցիչների, ինչպես նաև Աբու Դաբիի Խելացի և Ապահով քաղաքների համակարգերի ստեղծող ՏՏ կազմակեպությունների հետ։

Հանդիպումները ներառում էին բազմաթիվ քննարկումներ՝ խելացի քաղաքների կառուցմանը վերաբերող հարցերի շուրջ՝ տրանսպորտային խցանումները կարգավորող սենսորային համակարգ, խելացի ավտոկայանատեղիների կառուցում, ջրի որակի վերահսկողություն և ոռոգման խելացի համակարգեր, սենսորներ՝ թափոնների վերահսկողության համար, լուսավորություն և այլն։

Ներկայացվեց խելացի քաղաքների կառուցման մեջ IoT համակարգի օգտագործման նշանակությունը։ Այն ստեղծում է հնարավորություն տարբեր սենսորների (արտաքին երևույթների նկատմամբ բարձր զգացողություն ունեցող սարքերի) միջոցով օնլայն ստանալ տեղեկատվություն ամենատարբեր ոլորտների մասին։

Հանդիպումների արդյունքում ձեռք բերվեց համագործակցության պայմանավորվածություն, ինչի շրջանակներում ԱՄԷ-ի մեր գործընկերները պատրաստակամություն հայտնեցին մասնակցություն ունենալ ճանապարհային քարտեզի ստեղծման գործում՝ փոխանցելով իրենց փորձն ու հմտությունները խելացի համակարգերի ներդրման և կառավարման, ներկա իրավիճակի վերլուծության և այլ հարցերի կարգավորման համար»։

  • Կիսվել: