շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ամասիայում կայացել է «-46 °C ձմեռային փառատոն»-ը

Ամասիայում կայացել է «-46 °C ձմեռային փառատոն»-ը

Փետրվարի 24-ին Շիրակի մարզում՝ Ամասիայում, կայացել է «-46 °C ձմեռային փառատոն»-ը, որը միտված է թե՛ խթանելու տեղական տնտեսությունը, և թե՛ բազմազանեցնելու Հայաստանի զբոսաշրջային առաջարկը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Փառատոնը Հյուսիսային Ուղի տեղական ակտիվ խմբի (ՏԱԽ) նախաձեռնությունն է, որն իրականություն է դարձել ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի և Lead4Shirak ծրագրի աջակցությամբ:

«ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն կարևորում է նման փառատոների իրականացումը Հայաստանում։ «-46»-ը ևս մեկ հնարավորություն է Հայաստանը դիրքավորելու որպես ձմեռային զբոսաշրջության հետաքրքիր ուղղություն», – նշել է զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։

Այս տարի փառատոնին մասնակցել է 2500-ից 3000 այցելու։

  • Կիսվել: