ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ամասիայում և Աշոցքում ձյուն է տեղում

Ամասիայում և Աշոցքում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ի ժամը 13:20-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Լոռու մարզի Տաշիր, Ստեփանավան, Վանաձոր և Սպիտակ քաղաքներում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ամասիա և Աշոցք գյուղերում  տեղում է ձյուն:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

 

  • Կիսվել: