կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ամանորի գիշերը պայթուցիկներից ստացած վնասվածքներից ամպուտացվել է 10-ամյա տղայի  մատը

Ամանորի գիշերը պայթուցիկներից ստացած վնասվածքներից ամպուտացվել է 10-ամյա տղայի  մատը

Ամանորի գիշերը պայթուցիկներից ստացած վնասվածքներից ամպուտացվել է 10-ամյա տղայի  մատը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը:

«Ամանորի գիշերը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ են դիմել պայթուցիկներից ու հրավառություններից տուժած 6 անձ։

Նրանցից 4-ը ստացել են ամբուլատոր բուժօգնություն, իսկ 2-ը շարունակում են մնալ բժիշկների հսկողության տակ։

10-ամյա տղայի մոտ ամպուտացված է եղել մեկ մատը (պոկված մատը վերականգնման ենթական չի եղել), իսկ մյուս մատները հաջողվել է փրկել։ Իսկ 16-ամյա տղան պայթուցիկի հետևանքով մատների կոտրվածքներ է ստացել, վնասվել են նաև ձեռքի մկանները»,- գրել է նա:

Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ Ամանորի գիշերը բժշկական կենտրոններ է դիմել պայթուցիկներից եւ հրավառություններից տուժած 52 անձ: Այդ թվում՝ 8 (15%) երեխա (7-14 տարեկան), 7 (13%) դեռահաս (15-17 տարեկան) և 37 (72%) մեծահասակ (18 տարեկան և բարձր)։ 49 դեպքում տուժածները ստացել են դաստակի և նախադաստակի տարբեր տեսակի վնասվածքներ։ 

 

  • Կիսվել: