հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Ալկոհոլային թունավորումից մահվան 1 նոր դեպք է արձանագրվել. խոսնակ

Ալկոհոլային թունավորումից մահվան 1 նոր դեպք է արձանագրվել. խոսնակ

Ալկոհոլային թունավորումից վերջին մեկ օրում մահվան ևս մեկ նոր դեպք է արձանագրվել։ Այս մասին հայտնեց ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Այս պահին հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում ալկոհոլային թունավորումից բուժում է ստանում 5 պացիենտ։ Թունավորման նոր դեպքեր չեն գրանցվել։

Այսպիսով, ալկոհոլային թունավորումից մահացածների թիվը հասավ 18-ի։

Դեպքի առթիվ քրգործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը)։ Ձերբակալվել էր երեք անձ, որոնցից մեկը Աշոտ Հովսեփյանն է:

 

 

 

  • Կիսվել: