չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ալեն Սիմոնյանն անդրադարձել է իր տատի՝ ծերանոցում գտնվելու մասին լուրերին. շարունակեք ավելի ու ավելի իջնել

Ալեն Սիմոնյանն անդրադարձել է իր տատի՝ ծերանոցում գտնվելու մասին լուրերին. շարունակեք ավելի ու ավելի իջնել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է սոցցանցերում իր տատի ծերանոցում գտնվելու մասին շրջանառվող լուրերին։

Այս առնչությամբ նա գրել է. ՛՛Մարդկանց անձնական կյանքի, առողջության, տարիքի, հանգուցյալների թեմաները շահարկելը բնորոշ է ամենավատ արժեքային համակարգ ունեցողներին: Այդ էակները նույնիսկ վիրավորանքի արժանի չեն, քանզի հենց իրենց անուն-ազգանուններն ինքնին վիրավորանք են նորմալ մարդկանց մոտ:

Բժշկական պանսիոնատը, անառողջ տարեց մարդկանց վիճակը շահարկելը, դրա հաշվին դիվիդենտներ ստանալը ամենավերջին բանն է, որ կարելի էր պատկերացնել: Դե ինչ, շարունակեք իջնել ավելի ու ավելի և Աստված ձեզ դատավոր՛՛:

Նշենք, որ վերջին օրերին համացանցում լուրեր ու նկարներ են տարածվել Ալեն Սիմոնյանի տատի ծերանոցում գտնվելու մասին։

 

  • Կիսվել: