Ալեն Սիմոնյանի լեղապարկը հեռացրել են. նա 2-3 օրից կվերադառնա աշխատանքի
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի առողջական վիճակը նորմալ է: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան գրառմամբ:
՛՛Հարգելի ընկերներ, շնորհակալ եմ զանգերի և նամակների համար: Իմ առողջական վիճակն արդեն նորմալ է, վիրահատությամբ հեռացվել է լեղապարկս, երկու-երեք օրից կվերադառնամ «շարք»:
Առողջություն բոլորին՛՛,-գրել է Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նա վիրահատվել է:


