Ալավերդին եւ համայնքի գյուղերը ամբողջությամբ հոսանքազրկված են. «Անկյուն»
Երեկ ուշ երեկոյան էլեկտրամատակարարման մասսայական վթարներ են արձանագրվել Ալավերդի քաղաքում և համայնքի գյուղերում։ Այս մասին հայտնում է «Անկյուն» հեռուստաընկերությունը:
«Իսկ առավոտյան 5.15 տեղի ունեցած երկրաշարժից տարածաշրջանն ամբողջությամբ հոսանքազրկված է։ Ենթադրվում է, որ Վանաձոր Ալավերդի հատվածում բարձրավոլտ աշտարակ է ընկել։
Պատկերն անմխիթարական է նաև ներքին ցանցերում։ Թաց, ասել է ծանր ձյան հետևանքով բազմաթիվ ընկած էլեկրասյուներ կան։ Այս պայմաններում անհնար է կազմակերպել դպրոցների, մանկապարտեզների և այլ հաստատությունների աշխատանքը»,-նշել է հեռուստաընկերությունը: