երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Al Arabiya-ն անդրադարձել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը Փարիզում

Al Arabiya-ն անդրադարձել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը Փարիզում

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը ոգեկոչելու նպատակով  Ֆրանսիայի հայկական համայնքը միջոցառում է կազմակերպել Փարիզում՝ Կոմիտասի արձանի մոտ` ի հիշատակ 1.5 միլիոն զոհերի, գրում է Al Arabiya-ն:

Լրատվամիջոցը գրում է նաև, որ միջոցառմանը ներկա են եղել Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն և Ֆրանսիայի արդարադատության նախարար Նիկոլ Բելուբեն:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը կարճ է տևել՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խիստ միջոցների պատճառով:

Al Arabiya-ն գրում է, որ Առաջին աշխարհամարտի տարիներին «Օսմանյան կայսրությունում 1.5 միլիոն հայեր են սպանվել, ինչը համարվում է ցեղասպանություն: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 30 պետություն:

Թուրքիան կտրականապես հերքում է ցեղասպանություն եզրույթը՝ հայտարարելով, որ 300 հազարից մինչև 500 հազար հայեր և շատ թուրքեր են մահացել քաղաքացիական կռիվների ժամանակ, երբ հայերը սկսել են ապստամբել Օսմանյան կայսրության օրենքների դեմ ու ռուսական զորքերի կողմն անցել:

Հայաստանում ոգեկոչման արարողությունները սկսել են հինգշաբթի օրվանից, մարել են փողոցների լույսերն ու ղողանջել եկեղեցիների զանգերը»,- գրում է լրատվամիջոցը:

  • Կիսվել: