ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ախուրյան համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ախուրյան համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ախուրյան համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանը իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում է ներկայացրել, այս մասին Ախուրյանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում  հայտարարություն է տարածել համայնքապետը։

«Ախուրյան համայնքի հարգելի՛ բնակիչներ,

տեղեկացնում եմ, որ առողջական խնդիրների պատճառով դիմում-հրաժարական եմ ներկայացրել Ախուրյան համայնքի ղեկավարի իմ լիազորությունը վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ:

Արդյունավետ աշխատանքի համար շնորհակալ եմ իմ գործընկերներին և համայնքի բնակիչներին:

Մաղթում եմ շարունակական բարգավաճում և առաջընթաց մեր երկրին և Ախուրյան համայնքին»,- ասված է հայտարարությունում։

  • Կիսվել: