հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ախալքալաքի Ճգնավոր կամ Վանք կոչվող սրբատեղին կրկին տակնուվրա են արել, սրբապատկերները` կոտրել ու թափել

Ախալքալաքի Ճգնավոր կամ Վանք կոչվող սրբատեղին կրկին տակնուվրա են արել, սրբապատկերները` կոտրել ու թափել

Այս տարի, արդեն երկրորդ անգամ է Ախալքալաքի Ճգնավոր կամ Վանք կոչվող սրբատեղին տակնուվրա են արել, սրբապատկերները նորից կոտրել ու թափել։ Այս մասին տեղեկացնում է jnews.ge-ն:

Առաջին անգամ սրբատեղին ավիրել էին սույն թվականի ապրիլ ամսին։ Այդ անգամ եկեղեցին ավիրված էին տեսել Խուլգումո գյուղի երիտասարդները, ովքեր ուխտի էին գնացել և պատահաբար տեսել սրբատեղին ավերված։

Գործի առթիվ Ախալքալաքի ոստիկանության բաժանմունքը քրեական գործ էր հարուցել։ Հետաքննություն էր սկսվել ՔՕ 259-րդ հոդվածի առաջին մասով, որը ենթադրում է «Մշակութային ժառանգությանը կամ Վրաստանի օրենսդրությամբ պաշտպանված այլ մշակութային հուշարձաններին կանխամտածված վնաս պատճառել»: Հանցանքը նախատեսում է տուգանք կամ մինչև երկու տարի ժամկետով ազատազրկում:

Այսօր երեկոյան, ժամը 19:00-ի սահմանում Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու դպիր Նաիր Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում նկարներ և տեսագրություն է տարածել, թե ինչ վիճակում է վանքը։ Նաիրն տեսագրության մեջ հորդորում է մարդկանց չկորցնել իրենց խիղճը։

Երիտասարդները վանքը հավաքել և մաքրել են։

Հիշեցնենք, որ այս սրբատեղին 2018 թվականի մայիսի 16-ին ստացել է մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ։

  • Կիսվել: