Ախալքալաքի բոլոր դպրոցներն անցնում են հեռավար ուսուցման
Ախալքալաքի մունիցիպալիտետում COVID-19-ի պատճառով, դեկտեմբերի 2-ից քաղաքի և գյուղերի բոլոր դպրոցները կանցնեն հեռավար ուսուցման, գրում է jnews.ge-ն:
Ախալքալաքի մունիցիպալիտետի կրթական ռեսուրս-կենտրոնի ղեկավար Թերեզա Չիվչյանի խոսքով, այս որոշումը կայացրել է Վրաստանի կրթության նախարարությունը` Առողջապահության նախարարության հանձնարարականների հիման վրա: Նրա խոսքով՝ առցանց ուսուցումը կշարունակվի մինչ ուսումնական տարվա ավարտը:
Ախալքալաքի մունիցիպալիտետում COVID-19-ի պատճառով, դպրոցներում ուսումնակրթական համակարգն օրեցօր փոփոխությունների էր ենթարկվում` կախված կորոնավիրուսի նոր դեպքերի հայտնաբերումից: Դպրոցում կորոնավիրուսի դեպքեր հայտնաբերելու դեպքում այն երկու շաբաթով անմիջապես անցնում էր հեռավար դասառեժիմի: