Ախալցխայի ամրոց շրջակայքում կոյուղատարը մնում է բաց և միացված չէ կենտրոնական խողովակներին
Ախալցխայի Ռաբաթ թաղամասի ամրոցի անմիջական շրջակայքում, որտեղ զբոսաշրջիկների համար ամենագրավիչ վայրերից մեկն է, կոյուղատարը մնում է բաց և միացված չէ կենտրոնական խողովակներին, գրում է akhaltskha.net-ը:
Երկրորդ տարին անընդմեջ բնակչությունը պահանջում է կոյուղու ստանդարտացում և սանիտարական նորմերի բարելավում: «Մենք կապվեցինք քաղաքապետարանի հետ, նրանք մեզ խոստացան ստուգել խնդիրը, բայց մինչ այժմ կոնկրետ պատասխան չունենք»,- ասում է տեղի բնակիչներից մեկը:
Տեղի բնակիչները մեզ հետ զրույցում ասացին, որ շոգ եղանակին այս խնդիրն ավելի է սրվում և իրենք բազմիցս կապվել են Ախալցխայի քաղաքապետարանի հետ: