շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Ակցիա դատախազության դիմաց՝ ի աջակցություն Արմեն Չարչյանի (ուղիղ)

Ակցիա դատախազության դիմաց՝ ի աջակցություն Արմեն Չարչյանի (ուղիղ)

Մի խումբ բժիշկներ այս պահին ակցիա են անում Գլխավոր դատախազության մոտ՝ ի աջակցություն Արմեն Չարչյանի: Նրանք բաց նամակ են պատրաստել, որը ստորագրել է բժշկական հանրության 539 ներկայացուցիչ:

Նամակն ուղղված է ՀՀ քաղաքացուն, Նիկոլ Փաշինյանին, Արմեն Սարգսյանի, Գլխավոր դատախազին, Վերաքննիչ դատարանին, Արդարադատության նախարարին, Առողջապահության նախարարին ու ՄԻՊ-ին:

Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանը մեկ ամսով կալանավորվել է:

ՀՀ գլխավոր դատախազությունը, արձագանքելով նրա փաստաբանի պնդումներին առ այն, որ  Չարչյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, հայտարարություն է տարածել՝ նշելով. ՛՛Հարկ ենք համարում նշել, որ Դատախազության կողմից որևէ գործողությամբ կասկածի տակ չի դրվել և չի դրվելու Ա. Չարչյանի մասնագիտական հեղինակությունը: Սակայն արդարադատության շահը չի կարող ստորադասվել որևէ անձի վաստակին կամ որևէ խմբային շահի՛՛:

Նշենք, որ հունիսի 18-ին մամուլում տարածվեց մի ձայնագրություն, որտեղ Չարչյանն իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին տեղեկացնում է, որ «Հայաստան» դաշինիքի ընտրացուցակում է և պարտադրում է անպայման մասնակցել ընտրություններին։

  • Կիսվել: