երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ակադեմիական քաղաքի կառուցումը 1,2 տրիլիոն դրամ կկազմի, Մատենադարանի շենքը չի վաճառվելու․ մանրամասներ

Ակադեմիական քաղաքի կառուցումը 1,2 տրիլիոն դրամ կկազմի, Մատենադարանի շենքը չի վաճառվելու․ մանրամասներ

Մենք խոսում ենք 2038թ-ի մասին, այսինքն ապագային հարմարեցված ենթակառուցվածքների մասին:Այս մասին «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագծի հայեցակարգի ներկայացուման ժամանակ հայտարարեց ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

«Գույքի մասով բազմիցս հայտարարվել է, որ գույքը չի օտարվում: Այն գույքը, որը կմնա քաղաքում աշխատելու է «Ակադեմիական քաղաք» ծրագրի համար: Գույքը պետք է տարանջատենք և որոշ շենքեր իրենցից ճարտարապետական և մշակութային արժեք են ներկայացնում և որոշ գույք կա, որ արդեն իսկ մաշված է և արժեք չի ներկայացնում:

Տեղափոխություն սկսվելու է միայն այն ժամանակ, երբ գույքը պատրաստ կլինի ընդունել տվյալ կազմակերպությանը: Մատենադարանի շենքը չենք վաճառում, ժողովո՛ւրդ։ Երեկվանից ինչ որ ակտիվ շրջանառության մեջ է մտել դա։ Որտեղ մենք գիտաժողով անենք, այդ շենքը, ենթադրելու են, որ վաճառելո՞ւ ենք, Մատենադարանի շենքը չի վաճառվելու»,- նշեց նա:

«Ծրագրի հիմնական ֆինանսավորումը ՀՀ պետական բյուջեն է: Ակադեմիական քաղաքի կառուցումը 1,2 տրիլիոն դրամ կկազմի»,- ասաց Սարգիս Հայոցյանը:

  • Կիսվել: