ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
2024 թվականի առաջին եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ մարտին կազմելով -1.2 տոկոս. Մարտին Գալստյան

2024 թվականի առաջին եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ մարտին կազմելով -1.2 տոկոս. Մարտին Գալստյան

2024 թվականի առաջին եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ մարտին կազմելով -1.2 տոկոս։ Այս մասին այսօր ԿԲ-ում հրավիրված մամուլի ասուլիսին հայտնեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«12-ամսյա բնականոն գնաճը ևս նվազել է՝ մարտին կազմելով -0.7 տոկոս։ Համաշխարհային գնաճը շարունակում է դանդաղել, սակայն գործընկեր երկրներում կոշտ գներով ապրանքների և ծառայությունների գները դեռևս մնում են հարաբերականորեն բարձր»,-ասաց Գալստյանը։

Նրա խոսքով՝ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնանկումային ազդեցություններ։

«ԿԲ խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4 տոկոս մակարդակի և գների կայունության նպատակի ապահովման համար»,-ասաց ԿԲ նախագահը։

  • Կիսվել: