Air Arabia ավիաընկերությունը Շարմ Էլ Շեյխ- Երևան- Շարմ Էլ Շեյխ երթուղով չվերթեր կիրականացնի
Air Arabia ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 25-ից կմեկնարկի Շարմ Էլ Շեյխ -Երևան- Շարմ Էլ Շեյխ երթուղով չվերթեր: Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ օր: Այս մասին հյատնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը: