ԱԻՆ-ը նոր մամուլի քարտուղար ունի
Աննա Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի քարտուղար: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
‹‹Այսօրվանից ԱԻՆ-ի մամուլի քարտուղարն եմ։ Վստահ եմ, որ այս կառույցում ևս մեր համագործակցությունը կլինի հետաքրքիր և ակտիվ։ Ինչպես միշտ, ես հասանելի եմ ․․․››,- գրել է Բաղդասարյանը:


