հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
 ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել

ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել

Դեկտեմբերի 22-26-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան, Արարատի մարզի Արտաշատ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում և Լոռու մարզի Գուգարք գյուղում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։

  • Կիսվել: