երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԱՀԿ փորձագետը չղջիկների միջոցով կորոնավիրուսի փոխանցման տարբերակը ամենահավանականն է անվանել

ԱՀԿ փորձագետը չղջիկների միջոցով կորոնավիրուսի փոխանցման տարբերակը ամենահավանականն է անվանել

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավորած մասնագետների միջազգային խմբի անդամ, դոկտոր Պիտեր Դասզակը չղջիկների միջոցով նոր տեսակի կորոնավիրուսի փոխանցման տարբերակը ամենահավանականն է անվանել: Նա ենթադրել է, որ վարակի նախնական տարածման վայրը կարող է լինել Չինաստանի հարավը կամ Հարավարևելյան Ասիան:

«Եթե հարկավոր լիներ ասեl, թե որ ճանապարհով է եղել (կորոնավիրուսի տարածումը), ապա ես ենթադրում եմ, որ վիրուսը ծագել է Հարավարևելյան Ասիայում կամ Հարավային Չինաստանում չղջիկներից ՝  անցնելով վայրի կենդանիների ֆերմային»,-ասել է Դասզակը The New York Times պարբերականին տված հարցազրույցում:

Դասզակը, որը ղեկավարում է EcoHealth Alliance բնապահպանական հասարակական կազմակերպությունը, նշել է, որ չղջիկներից կարող էին վարակվել նման ֆերմաներից մեկի աշխատակիցները կամ կենդանիները:

 

  • Կիսվել: