երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ահաբեկչության մեղադրանքով հետախուզվող Վրաստանի քաղաքացին հայտնաբերվել է Բագրատաշենի անցակետում

Ահաբեկչության մեղադրանքով հետախուզվող Վրաստանի քաղաքացին հայտնաբերվել է Բագրատաշենի անցակետում

Հուլիսի 5-ին, ժամը 03.10-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել Վրաստանի քաղաքացի Էմզար Ս.-ն: Նա 2007 թ. հունիսի 8-ից Վրաստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ահաբեկչության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

 

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: