երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը մտահոգված է երկրում քաղհասարակության ներկայացուցիչների ձերբակալություններով

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը մտահոգված է երկրում քաղհասարակության ներկայացուցիչների ձերբակալություններով

Մենք լրջորեն մտահոգված ենք Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների շարունակական ձերբակալություններով և հատկապես՝ Անար Մամեդլիի ներկայիս ձերբակալությամբ՝ հայտարարել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունից։
 
«Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը՝ անհապաղ ազատ արձակել բոլոր անարդարացի ձերբակալվածներին։ Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը՝ հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, այդ թվում՝ խոսքի ազատության իրավունքը»,- նշել են ամերիկյան ներկայացուցչությունում։
 
Ավելի վաղ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխտնօրեն Ռեյչել Դենբերը ևս անդրադարձլ էր Մամեդլիի ձերբակալությանը։ Նրա խոսքով՝ չնայած Ադրբեջանում լրագրողների և քաղաքացիական ակտիվիստների բազմաթիվ ձերբակալություններից հետո Բաքվի նկատմամբ աճել է միջազգային ուշադրությունը, և նույնիսկ երբ երկիրը պատրաստվում է ընդունել առաջիկա COP29-ը, Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ձերբակալել հայտնի քաղաքացիական ակտիվիստների։ «Դա իսկապես լկտի արարք է»,- նշել էր Դենբերը։

  • Կիսվել: